«Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է մնում։ ՀՀԿ-ականները պնդում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին,հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին և սպասում են, որ նշանակումը տեղի կունենա եկող շաբաթ, երբ վարչապետը դեռ արձակուրդում գտնվելիս կլինի, որ Հովհաննիսյանի նշանակումը նրա անվան հետ չկապվի, այլ տպավորության ստեղծվի, թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է հասել այդ նշանակմանը։

ՀՀԿ-ականներն, ի դեպ, սպասում են, թե ինչպես է Արփինե Հովհաննիսյանը աշխատելու ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի Քեթրինի Միհրանի հետ և կարծում են, որ սկանդալներն անխասափելի են լինելու։ Ինքը՝ Արփինե Հովհաննիսյանը, որը, ըստ տեղեկությունների, հանգստանում էր Իտալիայամ, հեռախոսազանգերին չի պատասխանում և պասիվացել է նաև ֆեյսբուքում։ Հուլիսի 31-ից հետո նա որևէ գրառում իր էջում չի արել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել