Ամստերդամ-Փարիզ գնացքում հրաձգությունից մի քանի ժամ անց «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ Ֆրանսիան ահաբեկիչների համար մշտական թիրախի է վերածվել: Այս մասին գրում է TASS-ը:
«Չարագործը, որը, համաձայն մամուլի հաղորդագրությունների, ծագումով Մարոկկոյից է, լրջորեն զինված է եղել: Դա վկայությունն է այն բանի, որ նա ձգտել է զանգվածային սպանդ իրականացնել: Ֆրանսիան այսուհետև մշտական թիրախ է գործող բարբարոս հանցագործների համար, ովքեր օգտվում են ԵՄ-ի և Շենգենյան գոտու ներսում բաց սահմաններից»,- ասել է նա:
Հրաձգության հետևանքով 3 մարդ է վիրավորվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել