Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական գործեր հարուցել և հետաքննություն իրականացնել երկրի հարավ-արևելյան մասի 93 նահանգապետերի, քաղաքապետերի, թաղապետերի և համայնքապետերի նկատմամբ: Այս պաշտոնյաները հանդիսանում են ինչպես Դեմոկրատական Ռեգիոնների կուսակցության (DBP), այնպես էլ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ:
Հիմնական շեշտը դրված է Մարդինի, Վանի Դիարբեքիրի և դրանց ենթակա շրջանների վրա:
Նախարարությունը կդադարեցնի հետաքննությունն այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կդադարեցնեն այս կուսակցությունների հետ համագործակցելը և կաջակցեն կառավարական ուժերին:
Պաշտոնյաները մեղադրվում են PKK-ի թիկունքային անդամներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև ինքնահռչակ ինքնավար գոտիներ հայտարարելու համար: Նախաքննական մարմինը պնդում է, որ նահանգապետերը, քաղաքապետերը, թաղապետերը PKK-ի անդամներին տրամադրել են տարածքներ, գրասենյակներ, ինչպես նաև կացարաններ PKK-ի անձնակազմի համար: Օգնել են ռազմամթերք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև ցուցաբերել բուժօգնություն: 
Կայացվել է որոշում Դիարբեքիրի շրջանի չորս քաղաքապետերի ձերբակալման մասին, որոնք ինքնավարության որոշումներ են ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել