««Փարքինգ սիթի սերվիզը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու,  աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը։ Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի  փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների։

Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակեւով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղից օգտվելու իրավունքը։ Էլ ինչո՞ւ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա,  օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն,  որպեսզի ավտոմեքենան վաճառեն,  եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել