Tert.am–ը գրում է.

Օրվա ամենաուշագրավ տրանսֆերը Պեդրոյի տեղափոխությունն է «Բարսելոնայից»՝ «Չելսի»: Ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը վճարելու է 28 միլիոն եվրո, եւս 3 միլիոն այս գումարին կարող է ավելանալ հավելավճարների տեսքով:

Իսպանացի ֆուտբոլիստը  321 հանդիպման է մասնակցել «Բարսելոնայի» կազմում, դարձել է 99 գոլի եւ 46 գոլային փոխանցման հեղինակ:

99 գոլից 65-ը նա խփել է աջ ոտքով, 28՝ ձախ, 6-ը՝ գլխի հարվածով: Պեդրոյն ամենահաճախը Մեսսիի փոխանցումներից է գոլի հեղինակ դարձել՝ 17 անգամ, Չավիի փոխանցումներից՝ 11 գոլ, Ալվեսի փոխանցումներից՝ 8, Սեսկ Ֆաբրեգասի փոխանցուններից՝ 7:

Ստորեւ կարող եք դիտել Պեդրոյի լավագույն գոլերը «Բարսելոնայի» կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել