Հանրության առաջ ելույթ ունենալն ինքնին սթրեսային է։ Դե պատկերացրեք, թե ինչ դժվար է տուժածների համար դատարանի դահլիճում իր վնասարարի ներկայությամբ ցուցմունք տալ։ Մանավանդ, եթե վկաները կամ տուժողները երեխաներ են։ Այդ խնդրի լուծման վրա աշխատում են հարգանքի արժանի երկու կին` Էլլեն Օնիլ Սթիվենն ու Սելեստա Ուոլսենը։
Նրանք իրենց «Դատական շներ» (Courthouse Dogs) ֆիրմայում վարժեցնում են կենդանիների, որոնք ի զորու են միայն իրենց ներկայությամբ օգնել մարդուն նրա կյանքի ամենադժվար պահին։ Ո՛չ հոգեբանի, ո՛չ էլ ծնողների ներկայությունն այնպիսի ազդեցություն չի ունենում երեխաների վրա, որքան այս չորքոտանիներինը։










Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



