Tert.am–ը գրում է.

Քայլա Քափքեյքս անունով հայտնի ամերիկացի պոռնոաստղը Մայամիում գրավի դիմաց ազատ արձակման հարցով դատական լսմանը անսպասելի դատավորի առաջ մերկացրել է կուրծքը:

Daily Mail-ի տվյալով` 54-ամյա պոռնոդերասանուհին այդ կերպ ցանկացել է ցույց տալ ոստիկանական բռնության հետքերը իր վրա: Ի դեպ, նա հանդես է գալիս նաև որպես մոդել և մարմնավաճառ: Սակայն կնոջ քայլը դատավորին ստիպել է փռթկալ:

Հետաքրքրական է, որ պոռնոաստղը ձերբակալվել էր հարբած երթևեկելու համար: Վերջին մի քանի տարում նա տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է հայտնվել 10 անգամ:

Կոնկրետ այս գործով դատավորը որոշել է, որ կինը օգնության կարիք ունի, իսկ բանտում նրան չեն օգնի: Նրան բաց են թողել 100 ԱՄՆ դոլար գրավի դիմաց, առաջարկել ստուգել նրա հոգեկան առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել