Երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար հաշվառման մասին տեղեկանք պահանջեցին։ Անձնագրային բաժանմունքում այն տրամադրելու համար ծնողների անձնագրերի պատճենները պահանջեցին։ Ինչի՞ համար։ Չէ՞ որ անձնագրային բաժանմունքում դրանց առաջին ձևերը կան։ Կամ ընդհանրապես դրա անհրաժեշտության իմաստը ո՞րն է։ Հիմա ասեմ։ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի հենց դիմաց մի քսերոքսի կետ կա, որտեղ անձնագրի պատճենահանումը կատարում են 100 դրամով։ Բայց ես մի քանի քայլ ներքև իջա և քսերոքս արեցի 20 դրամով։ Դուք տեսնեիք անձնագրայինի աշխատողի մուննաթախառը դեմքը. «Էս որտե՞ղ եք քսերոքս արել»։ Լավ է չասաց՝ սրանք չեն անցնում։ Իսկ հետո դրանք պարզապես նետեց աղբամանը։

Փաստորեն անհրաժեշտության իմաստն այն էր, որ իրենց քսերոքսի կետը հարստացնեի։ Կասեք՝ մանրո՞ւք է։ Բայց անձնագրային բաժանմունք օրական 500-1000 քաղաքացի է դիմում տարբեր հարցերով։ Այստեղ են ասել՝ մեծ հարստությունները ստեղծվել են մեծ խոզություններով, փոքր հարստությունները՝ փոքր խոզություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել