Lurer.com–ը գրում է.

Հոլիվուդյան Warner Bros. կինոընկերությունը ձեռնամուխ Է եղել համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործության՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» (1265-1321) հիման վրա ֆիլմի ստեղծման աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline ինտերնետ-պորտալին:

«Մյուս կինոստուդիաների հետ կատաղի պայքում Warner Bros.-ը Inferno («Դժոխք») ֆիլմի սցենարը ձեռք Է բերել Դուեյն Ուորելից,-նշում Է պորտալը:- «Աստվածային կատակերգության» առաջին մասի նրա մշակումը, որի կենտրոնում սցենարիստը դրել Է Դանթեի եւ Բեատրիչեի սիրո պատմությունը, հետաքրքրել Է Հոլիվուդին»:

Ըստ Հոլիվուդի աղբյուրների, կինոստուդիան այժմ ընտրում Է ռեժիսորին, որից հետո կորոշվեն նաեւ գլխավոր դերակատարները:

Կինոնկարի հաջողության դեպքում Warner Bros.-ը մտադիր Է նկարահանել առնվազն եւս երկու ֆիլմ, որոնց հիմքում կլինի «Աստվածային կատակերգությունը»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալում կինեմատոգրաֆիստները Դանթեի պոեմը մեծ Էկրան փոխադրելու փորձեր արել են: Սակայն պարզվել Է, որ նրա Էպիկական թափը եւ փիլիսոփայական խորությունը կինոստուդիաների ուժից վեր Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել