Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2013» գեղեցկության և շնորհալիության մրցույթ_փառատոնի առաջին փուլը, որը պայմանականորեն կոչվում էր ճանաչողական փուլ: Այս տարի մրցույթում, որն արդեն կազմակերպվում է 14-րդ անգամ, ընդգրկված են մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից և Սիրիայից: Մրցույթի կազմակերպչական աշխատանքները փայլուն կատարեցին դեֆիլեի ղեկավար Ռուզաննա Գալստյանը, պարուսույց Աննա Կարապետյանը, հանդիսավար Անի Մանթաշյանը, պրոդյուսերներ Արթուր Գևորգյանը, Աննա և Արաքսյա Օհանյանները, ինչպես նաև տնօրեն Նորա Կարապետյանը:
Բավականին ներկայացուցչական էր նաև ժյուրիի կազմը: Ժյուրիի վետերաններ «Ստեպ-Դենտ» ստոմոտոլոգիական կլինիկայի տնօրեն Պարգև Ստեփանյանին և լեզվաբան Անահիտ Ալեքսանյանին արդեն երկրորդ անգամ միացել էին ընտանեկան բժիշկ Նաիրա Միքայելյանը և ՀԱՕԿ իրավաբան և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Հասմիկ Վարդանյանը: Ժյուրիում առաջին անգամ էին նաև մրցույթի նախկին հաղթողները ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2005 և 2007 թթ. հաղթող, իսկ այժմ ՀՀ ոստիկանության աշխատակից Լիանա Քարամյանը և մրցույթի անցյալ տարվա հաղթող, իսկ այժմ սիրված դերասանուհի «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Եռաչափ սեր» երիտասարդական սերիալի գլխավոր դերակաըտարուհի ՄԻՍՍ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ-2012 Եվա Բաղդասարյանը: Ժյուրիում անակնկալ էր նաև հրաշալի երգչուհի փոքրիկ Դալիթայի ներկայությունը, որն այս տարի Միսս աշակերտուհի գրասենյակի կողմից արժանացել էր «ՄԻՍՍ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ» տիտղոսին և կարծես դարձել է մրցույթի խորհրդանիշը. նա էլ իր նոր երգով բացեց մրցույթի առաջին փուլը: Ժյուրիի վերջին ներկայացուցիչները «Շանթ» հեռուստաընկերության երկու հիանալի նախագծերի՝ «Հայսուպերսթարի» և «Պարիր, թե կարող ես»-ի հաղթողներն էին՝ մեր շատ սիրելի ու տաղանդավոր երգչուհի Սուսաննա Պետրոսյանը և ինչպես մրցույթի հիմնադիր Գարիկ Պետրոսյանն է ներկայացնում, տիեզերական մասշտաբի գեղեցկությամբ օժտված պարուհի Մարի Հովհաննիսյանը: Հենց ժյուրիի այս կազմն էլ գնահատեց մրցույթի մասնակիցներին:
Մրցույթի մասին այլ մանրամասները` հաջորդիվ մեր հրաշալի գործընկեր GLOBALTV.am կայքում
















