Ի՞նչ կլինի... Երևանի քաղաքապետարանի ժողովրդական զվարճանք-խրախճանքների բյուջեն ուղղվի Երևանում հարմար ապրելուն ուղղված քայլերին։ Ի՞նչ կլինի՝ քաղաքապետի ձեռքը մի օր մանկական սայլակ տանք կամ իրան նստեցնենք (թու-թու-թու) հաշմանդամի սայլակի մեջ ու ասենք. «A կետից հասիր B կետը»։ Քանի՞ համերգ ու փառատոն նա կցանկանա այցելել դրանից հետո։ Ի՞նչ կլինի՝ Երևանը «գեղեցկացնել», դեկորացիաներով պատելու փոխարեն վերանորոգվեն մայթերը (այո, զարմանալի է, այո, չգիտեք, բայց կենտրոնում նույնիսկ կան մայթեր, որոնք ավարտվում են զուգահեռ տիեզերքներում)։ Ի՞նչ կլինի՝ փողոցում աղտոտելու համար տուգանքներ նշանակվեն, ու պապիկներին չրփող ոստիկանները եթե ոչ չրփեն, գոնե տուգանեն փողոցում աղբ շպրտողներին։ Ի՞նչ կլինի, ամեն հնարավոր ու անհնար տեղում գովազդ տեղադրելու թույլտվություն չտրվի (օրինակ՝ Կարապի լճի մեջտեղում, որքան էլ տարօրինակ չէ, գովազդի տեղ չէ՝ կարապների և, չեք հավատա, բաց տարածության տեղն է)։ Եվ այլն։ Ես ասեմ «և այլն», դուք էլ մի 1500 կետ ավելացրեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10207060047517662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել