Panorama.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիան պատրաստվում է «արժութային պատերազմների»: Այս մասին գրում է«Վեստի ֆինանս»-ը (Vestifinance.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, Չինաստանի ազգային բանկի կողմից յուանի արժեզրկման որոշումը դոմինոյի էֆֆեկտով ազդեց զարգացող երկրների վրա, մասնավորապես ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում:
Այսպես՝ Ղազախստանի կենտրոնական բանկը նախօրեին ստիպված էր թուլացնել իր արժույթի՝ տենգեի ինքնարժեքը շուրջ 23%-ով:
Ըստ պարբերականի, նույն ճանապարհով կարող է գնալ նաև Սաուդյան Արաբիան: Չնայած նրան, որ երկիրը տիրապետում է նշանակալի արժութային պահուստների, ինչը թույլ է տալիս դիմակայել շուկայի որոշ խաղացողների չարաշահումների ճնշմանը, այդուամենայնիվ, երկրի արժույթը՝ ռիալը, ենթարկվում է որոշակի ճնշման:
Աղբյուրի փոխանցմամբ, ներդրողները ակտիվորեն գնում են, այսպես կոչված, ֆորվարդներ, որոնց պայմանագրերը հնարավորություն են տալիս ապահովագրել արժույթի փլուզումից: Նման քայլով շուկայի խաղացողները փորձում են գումար վաստակել ռիալի փոխարժեքի հնարավոր անկման դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ