Panorama.am-ը գրում է.
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում ներկայացվել է մի լուսանկար, որն արվել է ռուսական զորքերի Տրապիզոն մտնելուց առաջ և փոխանցվել է ֆրանսիական «LIllustration» թերթի թղթակից Էռնեստ Սիմեին:
Ըստ թանգարանի կայքի, տեսարանը ներկայացնում է թուրք ոստիկանների մուտքը հայկական թաղամաս, տների խուզարկումն ու կողոպտումը: Այնուհետև խմբերով, տղամարդկանց՝ մի կողմում, կանանց ու երեխաներին՝ մյուս կողմում, քաղաքի հայ բնակիչներին տեղահանում են իրենց բնակավայրից: Այս լուսանկարում կարելի է նկատել հետաքրքիր դրվագներ. քարավանի աջ ու ձախ կողմերից քայլող զինվորները հարվածում են իրենց զոհերին: Թուրք սպան մայթին ձերբակալել է մի հայի, ով փորձում էր փախչել:
Այս լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է ֆրանսիական «LIllustration» թերթի 1916 թ. հուլիսի 29-ի համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ