Tert.am-ը գրում է.
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, ըստ The Independent-ի տեղեկությունների, 15 մլն ֆունտի` 23,5 մլն ԱՄՆ դոլարի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային»՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Ըստ լրատվամիջոցի` առաջարկն ընդունվել է: Աղբյուրը գրում է, թե «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ:
26-ամյա Մխիթարյանով, ըստ նույն աղբյուրի, հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:
Վկայակոչվում է նաև Մխիթարյանի գործակալի խոսքը, ով փետրվարին հայտնել էր, թե Հենրիխը ցանկանում է հեռանալ «Բորուսիային» սեզոնի վերջին: Սակայն իրենք կսպասեն ու կտեսնեն՝ ինչպես է ստացվում:
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել