Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան աստղ Նատալի Պորտմանը, ով հրեա է, հրեա հասարակությանը կոչ է արել քիչ կենտրոնանալ Հոլոքոստի` հրեաներ ցեղասպանության վրա:

The Independent-ի փոխանցմամբ` 34-ամյա դերասանուհին կարծում է, որ պետք չէ այդքան շատ շեշտադրում անել այդ ողբերգության վրա` կրթական ասպարեզում: «Կարծում եմ` իսկապես կարևոր հարց, որ հրեա համայնքը պետք է տա ինքն իրեն, այն է, թե որքան ենք առաջնահերթություն տալիս Հոլոքոստի դասավանդմանը: Իհարկե, կարևոր է հիշել ու հարգել, սակայն ոչ մյուս բոլոր բաներից առավել»:

Պորտմանը բացատրել է, որ այս եզրակացությանն է եկել Ռուանդայի ցեղասպանության թանգարան այցելելուց հետո, որի մասին դպրոցում իրեն ոչ ոք չի պատմել: Նա ասել է, թե շոկի մեջ է այն գիտակցումից, որ մեր օրերում ցեղասպանություն է տեղի ունեցել:

Պորտմանը ծնվել և մինչև 3 տարեկան ապրել է Երուսաղեմում, սովորել է հրեական դպրոցում: Ի դեպ, Պորտմանը վերջերս որպես ռեժիսոր ֆիլմ է նկարահանել  իսրայելցի լրագրող Ամոս Օզի վեպի հիման վրա` Իսրայել պետության ստեղծման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել