Սեխը մաքրում և սպիտակեցնում է մաշկը: Դրա միջուկից դեմքի համար շատ լավ դիմակ է ստացվում, իսկ կորիզներից՝ սկրաբ:
Այն օգնում է նաև հեշտությամբ ազատվել պիգմենտային հետքերից, մաքրում է մաշկը:
Սկրաբ պատրաստելու համար անհրաժեշտ է չորացնել սեխի կորիզները, հետո մանրացնել դրանք և խառնել թարմ թթվասերի հետ: Սկրաբը մաշկն ավելի երիտասարդ, փափուկ և մաքուր է դարձնում:
Սեխի դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է մանրացնել միջուկը և բարակ շերտով քսել դեմքին, 15 րոպե անց լվանալ: Հետո դեմքին պետք է սնուցիչ քսուք քսել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



