Քեյթլին Ջեներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում չկանխամտածված սպանության համարLife.panorama.am-ը գրում է.

Լոս-Անջելոսի ոստիկանությունը ավարտել  է փետրվարյան ավտովթարի հետաքննությունը, որի մասնակիցն է եղել Քեյթլին Ջենները (այդ ժամանակ նա դեռ Բրյուս Ջեններն էր):

Ոստիկանական զեկույցում նշվում է, որ ավտովթարը, որը խլել է մեկ մարդու կյանք և հինգ հոգու պատճառել մարմնական վնասվածքներ, եղել  է Ջենների մեղքով: Ռեալիթի-շոուի աստղը չի գերազանցել արագության սահամնված չափը, սակայն փորձագետները կարծում են, որ այն արագությունը, որով նա երթևեկել է, եղել է չափազանաց բարձր նման ճանապարհային պայմանների համար:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մյուս շաբաթ դատախազությունը կորոշի` պե՞տք է արդյոք գործը տրվի դատարան թե՞ ոչ: Եթե որոշումը լինի ոչ Ջենների օգտին, ապա նրան սպառնում է առնվազն մեկ տարի ազատազրկում չկանխամտածված սպանության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել