«Չելսի» եմ տեղափոխվել Մոուրինիոյի համար. Պեդրո168.am-ը գրում է.

Իսպանիայի հավաքականի հարձակվողը հուսով է, որ տիտղոսներ կնվաճի պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ:

«Շատ լավ է լինել այստեղ: Մոուրինիոն գլխավոր պատճառներից մեկն է, որ ես հիմա այստեղ եմ: Նա ինձ մի քանի անգամ զանգահարել է, ասել է, որ ես պետք եմ` թիմն ուժեղացնելու համար:

Նա յուրաքանչյուր թիմի հետ աշխատելիս բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Ցանկանում եմ խաղալ նրա ղեկավարությամբ և հուսով եմ, որ շատ տիտղոսներ կնվաճեմ»,- ցիտում է Պեդրոյին «Չելսիի» պաշտոնական կայքը:

«Բարսելոնայի» սանը հանդես է եկել հիմնական թիմում 2008թ.-ից, նվաճել է 20 տիտղոս, որոնց թվում Լա լիգայի 5 ոսկե մեդալ և Չեմպիոնների լիգայի 3 գավաթ:

Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է Աշխարհի (2010թ.) և Եվրոպայի չեմպիոն (2012թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել