«Ես մտածեցի, որ զոհվելու եմ… ուստի որոշեցի հնարավորինս շատ մարդ այն աշխարհ տանել հետս»։
Սակայն քիչ ժամանակ անց խիզախ Պունն անսպասելիորեն ու կտրուկ միացրեց «գուրխա ռազմիկի ռեժիմն» ու արագ բարձրացավ տանիքը, եռոտանու վրայից հանեց ծանր գնդացիրն ու, իր մայրենի լեզվով բղավելով՝ «Ես սպանելու եմ բոլորիդ», 170սմ հասակ ունեցող մարտիկը սկսեց առանց նշան բռնելու կրակ տեղալ իր շուրջբոլորը։
Նա գիտակցեց, որ ամբողջովին շրջապատված է, երբ հակառակորդը պատասխան կրակ բացեց բոլոր կողմերից ու ոչնչացրեց այն դիրքը, որտեղ նա պատսպարվել էր դեռ մի քանի րոպե առաջ։ Պաշտպանելով հենակետը դրա տանիքից արձակած կրակահերթերով՝ գուրխա ռազմիկը գտնվում էր նռնականետերի ու ինքնաձիգերի անդադար կրակի տակ գրեթե քառորդ ժամ շարունակ։ Գրոհայինների մեծ մասը մոտ 50 մետր հեռավորության վրա էր, սակայն վտանգի սուր զգացում ունենալով՝ միայնակ մարտիկը հետ նայեց ու տեսավ, որ մի հսկայամարմին թալիբ գրոհային արդեն բարձրացել է տանիքի վրա ու պատրաստվում է թիկունքից սպանել նրան և, ակնթարթորեն որոշում կայացնելով, երկար կրակահերթով բառիս բուն իմաստով ցանց սարքեց նրան։
Քիչ անց մեկ այլ գրոհային փորձեց մագլցել տանիքի վրա։ Պունը սկզբում փորձեց խոցել նրան իրեն ամրակցված հրացանից, բայց փամփուշտները վերջացել էին, ուստի նա պարզապես վերցրեց հաստոցավոր գնացրի մետաղյա եռոտանին ու դրա հարվածով վայր գցեց գրոհայինին աստիճանների վրայից։

Երկու գրոհայիններ նոր հարձակում ձեռնարկեցին Պունի վրա, ում մոտ արդեն վերջացել էին բոլոր փամփուշտները, բայց նա հասցրեց տեղադրել Claymore ական, որի վրա էլ պայթեցին անտաղանդ գրոհայինները։ Ու երբ նա արդեն պատրաստվում էր մերկ ձեռքերով դիմավորել հաջոդ թշնամիներին, մարտի դաշտ ժամանեցին իր զինակից ընկերները՝ ստիպելով մնացած թալիբներին ճողոպրել այնտեղից։ Այդ պահի դրությամբ Պունը 250 փամփուշտ արձակել էր ծանր գնդացրից, 180 փամփուշտ՝ իր SA80 հրացանից, նետել էր 6-ական ֆոսֆորային ու սովորական նռնակներ, արձակել էր 5 նռնակ իր ենթափողային նռնականետից ու օգտագործել էր մեկ ական։ Միակ զենքը, որը նա չէր օգտագործել, գուրխաների ավանդական կուկրի դաշույնն էր, որը նա մոռացել էր իր հետ վերցնել պարեկության։
Գուրխա ռազմիկների մարտական պոտենցիալը բրիտանացիներն առաջին անգամ գիտակցեցին 19-րդ դարում՝ իրենց կայսրության հզորության գագաթնակետին։ Նեպալ կատարած ներխուժման հետևանքով կրած ծանր կորուստների արդյունքում «Բրիտանական արևելահնդկական ընկերությունը» ստիպված էր փոխզիջումային խաղաղության պայմանագիր կնքել, որով մասնավորապես պայմանավորվածություն կար, որ բրիտանացիները կարող են զորակոչել իրենց նախկին թշնամու քաղաքացիներին։
Հնդկաստանի անկախացումից հետո Միացյալ Թագավորությունը գուրխաների 4 ստորաբաժանումներ հանեց երկրից, ու դրանք մտան Արքայական ԶՈւ կազմի մեջ՝ որպես «Գուրխաների բրիգադ»։ Այդ ժամանակվանից ի վեր գուրխաները հավատարմորեն ծառայում են թագուհուն աշխարհի տարբեր անկյուններում, ու տարբեր մարտիկներ անգամ արժանացել են 13 վիկտորիանական խաչերի։
Գուրխա բառն արմատներով գալիս է Գորխա բնակավայրի մոտ գտնվող բլրի անունից, որտեղից էլ սկիզբ է առել Նեպալի պետականությունը։ Առավելագույն քանակությունն այս անձնուրաց ստորաբաժանումն ունեցել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, սակայն այժմ գուրխաների թիվը կտրուկ նվազեցրել են, ու 1945 թվականի 112.000-ի համեմատ այն այսօր կազմում է 3.500 զինվոր։
Ներկայումս նրանք տեղակայված են Քենթի Ֆոլքսթոուն քաղաքի մոտակայքում, բայց բրիգադի մարտիկները չեն հանդիսանում Բրիտանիայի քաղաքացիներ։ Ամեն տարի 200-ական նորակոչիկներ են ընտրվում դիմորդների թվից, որոնց թիվը կազմում է մոտ 28.000 մարդ։ Ասում են, որ նրանց ընտրության պրոցեդուրան ամենաբարդերից է աշխարհում։
Նորակոչիկ դառնալու համար դիմորդները պետք է վազեն սարն ի վեր՝ 35 կգ քարերով բեռնված զամբյուղներ կրելով, բայց սա դեռ ամենը չէ։ Նրանք պետք է բազմաթիվ ու բազմապիսի փորձություններով ապացուցեն, որ իրենք ուժեղ են, իրենք քաջ են, դիմացկուն են ու վերին աստիճանի կարգապահ։






