Գիտնականները պարզել են, որ ֆտալատ քիմիական նյութը, որը լայնորեն կիրառվում է կոսմետիկայի արտադրությունում, ճարպակալում է առաջացնում։ Արհեստական ծագմամբ այդ անգույն նյութը նույնիսկ փոքր քանակությամբ կիրառելու դեպքում կրկնակի մեծացնում է դիաբետի զարգացման ռիսկը։ Այս մասին հայտնում է Toneto.net-ը։
Ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 1 մլրդ տոննա ֆտալատ։ Այն որպես խտացուցիչ է կիրառվում կոսմետիկայի, մաքրող միջոցների և պլաստիկ շշերի արտադրությունում։ Նյութը բացասաբար է ազդում հորմոնալ հաշվեկշռի վրա։
Ֆտալատ է առկա անձնական հիգիենայի միջոցների 70 տոկոսի մեջ՝ սկսած օծանելիքից մինչև շամպուններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



