Araratnews.am-ը գրում է.
Գիտնականները փորձում են պարզել, թե ինչու են ժամանակակից մարդիկ արագ գիրանում: Վերջին տարիներին երկրաբնակների քաշը մի քանի անգամ ավելացել է , նույնիսկ այն երկրներում, որոնց սնման համակարգերը լավագույնն են ճանաչվել: Հիմնականում գիրության պատճառը համարվում է սնունդն ու ֆիզիկական վարժությունների, մարզումների անբավարարությունը:
Դրան հավելած այն փաստը, որ այսօրվա սնունդը դժվար է յուրացվում, մինչդեռ, օրգանիզմը սնունդը ստանում է ոչ թե կերածից, այլ յուրացվածից: Ու ստացվում է, որ սննդարար նյութերն ըստ նշանակության տեղ չեն հասնում, օրգանիզմը, փաստացի քաղցած է մնում լիքը ստամոքսի պարագայում անգամ: Իսկ այդ ժամանակ սըտամոքսում սննդի խմորում է սկսվում, թույներ են անջատվում, որոնք թունավորում են ողջ րգանիզմը ու դրանով նպաստում ավելորդ քաշի առաջացմանը:
Այսօր շամանակակից տնտեսուհու սեղանին էլ թարմ պատչաստվածքները հազվագյուտ երևւյթի ենվերածվել: Իսկ կրկնակի ջերմամշակումը նույնպես նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը;
Եվ քանի որ օրգանիզմը չի հագենում, սկսում ենք ավելի շատ ուտել: Սա դեռ ամենը չէ. այսօր մի շարք գործոններ կան, որոնք բացասական ազդեցություն են ունենում: Սակավաշարժությունն ու ֆիզիկական պասիվությունը որոշիչ դեր ունեն; Մեր նախնիները, ծնողներն ու տատիկ պապիկները շատ էին շարժվում, բնական միջոցներով բուժվում ու սնվում, ու ապրում բնության հետ ներդաշնակ կյանքով:
Մի կողմից տեխնիկական նորույթները հեշտացնում են մեր կյանքն ու կենցաղը, մյուսից` սարսափելի ծառայություն մատուցում, ինչը հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով: Տրանսպորտը, դեղամիջոցները, որոնցով փորձում ենք մեղմել ցավն իսկույն, պարբերաբար առաջացող գլխացավերը, որոնք կրկին մագնիսական ալիքների ազդեցությամբ են առաջանում, այտուցները, ողնաշարի ու հոդերի ցավը: Մի խոսքով, մի ամբողջ փունջ խնդիրներ են առաջացել, որոնք այսօր խանգարում են լսելու մեր իսկ օրգանիզմի կենսառիթմը: Մենք մեզ չենք հասկանում, մեզ լսելու ունակությունից ենք զրկվում:
Ամեն ինչի դեմ ու համար միջոցներ ենք մտածում: Մինչդեռ, ճիշտն այն է, որ օրգանիզմը պետք է քրտնի ու մրսի, որ կենսականորեն անհրաժեշտ գործընթացներ կատարվեն:
Մշտական լարվածությունն ու սթրեսները մարդուն նյարդային կծիկի են վերածել: Նյարդերը,ի դեպ նա հանգստացնում է ու հանգստություն է գտնում սննդի մեջ: Ահա և ավելորդ կգ-ների հիմնական աղբյուրն ու պատճառը: Ժամանակակից մարդու մաշկն այլևս նորմալ չի շնչում,:
Պարզապես, ապրում ենք այն ժամանակներում, որ սեփական առողջության մասին մտածելու ու հոգ տանելու ժամանակ չունենք: Մինչդեռ պետք է: Հակառակ դեպքում կստացվի, որ կյանքի լավագույն տարիներին աշխատելու ու վաստակելու ենք ծերություան տարիներին բուժվելու ու բացթողումները լրացնելու համար: