Վատ բան կա՞ նրա մեջ, որ մարդը հավատում է Աստծուն ու ցուցադրում է իր հավատը յուր անձնական էջում։
Ի՞նչ մոդա ա դարձել ծաղրել ու ծանակել հավատացողներին, չեմ հասկանում։
Չեք հավատում, լավ եք անում, դա ձեր անքակտելի իրավունքն ա, բայց ծաղրում եք հավատացողին, որ ի՞նչ անեք. հասարակությո՞ւնն եք բժշկում, ձեր վեհությունն ու վսեմությունն ե՞ք ցուցադրում, ձեր անուրանալի ինտելեկտն ու էրուդիցիա՞ն եք շեշտում։
Վստահեցնում եմ, որ նման ձևով որևէ մեկին անհավատ չեք դարձնի, այսինքն՝ ձեր շարքերը չեք բերի. իսկ այ քմծիծաղ կամ նույնիսկ ծիծաղ սեփական անձի նկատմամբ կվաստակեք։
Ու ընդհանրապես, անձամբ ես մշտապես ծիծաղել եմ էն աթեիստի վրա, ով կայանում է հավատացողին ծաղրելով, դա խոսում ա նրա ներքին դատարկության ու չկայացվածության մասին, քանի որ ինքնաբավ չհավատացողը հավատացողին ծաղրելու խնդիր չունի. նա ուղղակի կնայի նրան, նրա վարքին, կընդունի դա որպես փաստ ու կանցնի առաջ, այլ ոչ թե...
Ու մի բան էլ. հենց մենակ նրա համար, որ աթեիստ լինելն էսօր դեռահասական թրենդ ա դարձել, արդեն իսկ զզվելի ու մի տեսակ շատ պրիմիտիվ ա աթեիստ լինելը. շեշտեմ` սոցցանցային, ֆեյսբուքային աթեիստ լինելը։
Ինքս աթեիստ, էէէ, չեմ էլ ուզում արդեն էդ բառն օգտագործել` շտամպի տակ չընկնելու համար, անհավատ եմ, բայց երբեք, երբեք, երբեք չեմ ծաղրել կամ ծիծաղել որևէ մեկի կրոնական զգացմուքնների վրա, երբեք ու չեմ էլ անի. իսկ այ նման աթեիստների վրա ծիծաղել եմ միշտ, միշտ ու կշարունակեմ ծիծաղել։
Հ.Գ. Ի դեպ, հավատքն ուժ ա, անկեղծ եմ ասում, նախանձում եմ հավատացողներին, միանգամայն անկեղծ, ինքս էլ կուզեի հավատալ, բայց դա ստիպելով կամ որոշում կայացնելով չի, ներսից պիտի լինի, ինձ մոտ էլ չկա։
Հ.Գ.-2. Հետաքրքիր ա, մոդայով առաջնորդվող դիլետանտ աթեիստներից քանիսն են Աստվածաշունչ կարդացել՝ ուղղակի թեկուզ սեփական հետաքրքրության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել