Երեկվա «Հակահարված» art-ի միջադեպն ԵՊՀ-ում. Ասում եք, որ ուս. հաստատությունները քաղաքականացված են, իսկ նման «պայքարն» ինչպե՞ս անվանենք: Փողոցային խուլիգանական պահվածքն ուս. հաստատությունում, իրավախատումն, ԲՈՒՀ-ի ուսումնական ընթացքին խանգարելը, սադրելը, քաշքշուկի դրդելը, դեկանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բարձրախոսով շենքի տարածքում բղավելը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով առաջնահերթ պատմամշակութային արժեք դարձած շենքի նկատմամբ, որտեղից շատ ու շատ մեծեր են դուրս եկել, ԴԱՍԱԽՈՍԻ նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, անհեթեթ զուգահեռներ անցկացնելը և այլն.... Դա՞ է պայքարը.... Կներեք, բայց եթե մեր իրականությունն անվանում եք «քրեաօլիգարխիկ ռեժիմ», ապա Ձեր արարքը լիովին տեղավորվում է այդ բառակապակցության մեջ... ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՕՐԵՆՔ ՊԱՀԱՆՋԵԼԻՍ ՊԵՏՔ ՉԷ ՕՐԵՆՔ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼ, ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ... Հ.Գ. Մատթէօս 7:3-5 «Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»։