Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է մահացած անձի ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝  Երևանում գտնվող բնակարանում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել