iran-dan-turkiye-ye-pkk-teroru-notasi-7616729_x_3923_oԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարությունը նոտա է հղել պաշտոնական Անկարային, որում պահանջել է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի տարածքում՝ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Դրա համար պատճառ է եղել այն, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի տարածքում հարձակումներ են գործել իրանական ավտոբուսների ու բեռնատարների վրա։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը երեկ կանչվել է ԱԳՆ, ուր նրան հայտնել են, որ իրենք ցանկանում են, որ Թուրքիայում ավելի լավ ապահովեն Իրանի քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների անվտանգությունը։

Հուլիսի վերջերին Թուրքիայում սկիզբ առած բախումների ժամանակ PKK-ի զինյալները մինչ այժմ հարձակվել են Իրանին պատկանող մեկ մարդատար ավտոբուսի և 9 բեռնատարի վրա։ Այդ հարձակումների ժամանակ զոհվել է Իրանի մեկ քաղաքացի։ Բացի դրանից՝ PKK-ի զինյալները երկու անգամ զինված հարձակում են իրականացրել Անկարա-Թեհրան երթուղով ընթացող գնացքների վրա, ինչից հետո Իրանի ղեկավարությունը կասեցրել է այդ ուղղությամբ գնացքների երթերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել