Life.panorama.am-ը գրում է.

Ի՞նչ անակնկալ է պատրաստում Միհրան Ծառուկյանը

Երգիչ Միհրան Ծառուկյանը վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆուլ հաուս» սիտքոմում կրկին որպես դերասան ներկայանալով՝ աչքաթող չի անում երգը, դա են վկայում նրա նոր կատարումները եւ աշխատանքները: Երգիչը օրեր առաջ իր երկրպագուների դատին հանձնեց նոր՝  «Сердце мое» երգը: Life.panorama.am-ի հետ զրույցում Միհրան Ծառուկյանը նշեց, որ նոր երգի արձագանքներից բավականին տպավորված է.
«Ընդամենը երկու-երեք օր է անցել, ինչ ներկայացրել եմ իմ նոր երգը, բայց արդեն արձագանքները իսկապես մեծ են, ինչը երգչի համար շատ կարեւոր է: Պետք է նշեմ, որ նոր երգիս խոսքերի հեղինակն է Աննա Հովերը, իսկ գեղեցիկ երաժշտությունը ստեղծել է Մարտ Բաբայանը, ձայնագրման աշխատանքներն էլ իրականացրել եմ «Duetro Studio»-ի հետ համագործակցելով»,- նշեց Միհարն Ծառուկյանը:

Երգիչը իր նոր երգը ներկայացրել է ռուսերենով՝ ունենալով հստակ պատճառ. «Այս երգը առաջիկա համերգային ծրագրերով պետք է ներկայացնեմ Ռուսաստանի հանդիսատեսի համար, բացի այդ, այն պետք է հնչի նաեւ ռուսաստանյան ռադիոկայաններով, ուստի կար հատուկ պատճառ, որպեսզի իմ երգացանկում ունենայի ռուսերեն նոր երգ»,- նկատեց երգիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել