Lurer.com-ը գրում է.
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, System of A Down այլընտրանքային մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 21-ին դառնում է 48 տարեկան: Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ: System of A Down ռոք խմբի հետ նա ձայնագրել է հինգ ալբոմ, և երկու առանձին ալբոմներ` «Elect The Dead» և «Imperfect Harmonies», SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ:
Սերժ Թանկյանը Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։ 1990-ական թվականների սկզբին հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, ում հետ էլ որոշել են նոր ռոք խումբ ստեղծել։ Թանկյանն ունի սեփական Serjical Strike ձայնագրման ստուդիան: «Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ. ռոք չեմ սովորել, նույնիսկ դաշնամուրի դասեր չեմ անցել: Շատ կարևոր է ուղղակի երաժշտությամբ դաստիարակվելը: Կոմիտասի երաժշտական դպրոցը կարող է Ջուլիարդի նման լինի, որպեսզի օտարները գան Հայաստան և սովորեն: Երբ ես սկսեցի երաժշտո ւթյամբ զբաղվել, ինձ համար դա ընտրություն չէր, 15-20 տարեկան էի, եզրակացրի, որ դա է իմ կյանքի ճամփան»,- իր մասին ասել է երաժիշտը:
Թանկյանը նաև ակտիվոերն հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում 2015 թվականի ապրիլի 23-ին System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին Երեւանի Հանրապետության հրապարակում: Հրապարակն ու հարող փողոցներն ամբողջությամբ լի էին մարդկանցով, համերգն անցավ հորդառատ անձրևի ներքո: