410B1A87-E0C5-4F7B-9704-4CF190AFBFE8_cx0_cy4_cw0_mw1024_s_n_r1ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված նամակում մտադրություն է հայտնել շարունակել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա նույնիսկ կոնգրեսականների կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին հավանություն տալուց հետո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

«Այն դեպքում, եթե Իրանը սկսի թեքվել դեպի միջուկային զենք, ԱՄՆ տիրապետության տակ գտնվող ցանկացած տարբերակ, ներառյալ՝ ռազմական, հասանելի կմնան ինչպես գործարքի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո»,- ասել է նա։

Նա նաև հաստատել է մտադրությունը՝ ուժի մեջ թողնելու պատժամիջոցները, որոնք սահմանվել են Իրանի կողմից Լիբանանում «Հըզբոլլահին» և Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու շրջանակում։

ԱՄՆ նախագահը նաև խոստացել է ուժեղացնել համագործակցությունն Իսրայելի և տարածաշրջանում դաշնակից երկրների հետ՝ Եմենում իրավիճակի ապակայունացման Իրանի փորձերին դիմակայելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել