Թուրքական կառավարությունը որոշել է թարմացնել իր զրահապատ մեքենաների քանակը, որոնք վերջին օրերին խիստ նվազեցին ականների վրա պայթյունի հետևանքով:
Որոշվել է նավատորմի զրահատեխնիկայից ևս հատկացնել ցամաքային ուժերին: Այս որոշումը կայացվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարի հետ հանդիպման ընթացում:
Որոշվել է ավելացնել Kirpi զինվորական փոխադրամիջոցի և Mine զինվորական փոխադրամիջոցի (MRAP) քանակը: Թուրքական բանակում այժմ ավելի շատ օգտագործում են զրահապատ Kobra փոխադրամիջոցը, որն ավելի քիչ է դիմացկուն և հաճախ է դառնում մարդկային զոհերի պատճառ:
Թուրքական բանակը ձեռք կբերի ավելի քան 600 «Kirpi vehicles»:
Kirpi զինվորական փոխադրամիջոցը կարող է տեղավորել մինչև անձնակազմի 13 անդամ, առավելագույն արագությունը՝ 105 կմ/ժ: Պատրաստվում են գնել նաև նոր Նոր jammers ամենագնացներ, որոնք օգտագործվել են նաև Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան բանակի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել