«Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի Լե Պենը հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցությունից բացառվելու վերաբերյալ բողոքով դատարան դիմել, հաղորդում է Itele-ն:
«Երբ ինձ պաշտոնապես ծանուցեն այդ որոշման մասին, ես, իհարկե, կբողոքարկեմ այն համապատասխան մարմիններում»,- հայտարարել է նա:
Նրա կարծիքով` կուսակցությունում սկսվել է «վհուկների որս» և իր դստեր հայտարարած այդ ընթացքին չհակված կուսակցության անդամները կարող են վտանգի մեջ հայտնվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել