_85101077_85101013Սիրիայից արձակված 4 հրթիռ պայթել են Իսրայելի տարածքում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները։

Նրա խոսքով՝ հրթիռներից երկուսը պայթել են Գալիլեայում, մյուս երկուսը՝ Գոլանի բարձունքներում։ Տեղեկություն կա հրդեհի օջախների բռնկման մասին, սակայն տուժածներ չկան։

Փորձագետները նշում են, որ հրթիռների արձակումը կանխամտածված բնույթ չի կրել։ Արկերն արձակվել են սիրիական սահմանամերձ շրջանից, որտեղ բախումներ են ընթանում կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև։

Իսրայելական ավիացիան պատասխան հարված է հասցրել Սիրիայի տարածքին Գոլանի բարձունքների շրջանում։ Այս մասին հայտնում է Սիրիական պետական հեռուստաալիքը։

Իսրայելական օդուժը ռմբակոծել է ենթակառուցվածքային օբյեկտները Կումեյտրա բնակավայրի շրջանում, որը Դամասկոսից հեռու է 40 կմ։ Իսրայելական հրետանին հարված է հասցրել նաև սիրիական բանակի դիրքերին։ Տուժածներ չկան։ Շենքերին և ենթակառուցվածքին նյութական վնաս է հասցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել