Մեզ մոտ առաջանում են որոշակի պատկերացումներ, որոնք հիմնված են սեփական փորձի, կրթության, լրատվամիջոցների և շրջապատող մարդկանց կարծիքների վրա:
Այս գաղափարների մեծ մասը, որոնք կապված են գիտության հետ, մենք ընդունում ենք որպես փաստ, սակայն նրանք վաղուց հերքվել են:
Ահա մի քանի ամենատարածված միֆերը, որոնց հետ մենք բոլորս այս կամ այն կերպ առնչություն ենք ունեցել:
1. Չինական պատը կարելի է տեսնել տիեզերքից
Չինական պատը շատ երկար է, բայց նրան հնարավոր չէ տեսնել տիեզերքից: Նույնիսկ առաջին չինացի տիեզերագնաց Յան Լիվեյը հաստատեց, որ այդպես էլ չկարողացավ տեսնել այդ գլուխգործոցն անզեն աչքով: Էլ չենք խոսում այն տարածված միֆի մասին, իբր Չինական պատը կարելի է տեսնել նույնիսկ լուսնից:
Չնայած Եգիպտական բուրգերը կարելի է տեսնել միջազգային տիեզերական կայանից: Մարդու ձեռքով ստեղծված բանը, որ շատ լավ կարելի է տեսնել տիեզերքից, լույսերն են:
2. Հյուսիսային աստղն ամենավառ աստղն է
Հյուսիսային աստղն ամենավառ աստղը չէ գիշերային երկնքում, ինչպես կարծում են շատերը: Իր պայծառությամբ նա գրավում է մոտավորապես 50-րդ տեղը: Հյուսիսային աստղը շատ հեշտ է տեսնել, քանի որ երկրի առանցքը պրակտիկորեն ուղղված է նրա վրա: Գիշերը Հյուսիսային աստղը գտնվում է անշարժ վիճակում, նույն տեղում՝ կլոր տարի և ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը:
Ամենավառ երևացող աստղն արևից հետո Սիրիուսն է Մեծ շան համաստեղությունում:
3. Պետք է վազել զիգզագաձև, որպեսզի խուսափել կոկորդիլոսի հարձակումից
Ապրելու համար ամենահին խորհուրդներից մեկը հնչում է այսպես. եթե ուզում եք փախչել կոկորդիլոսից, ապա պետք է շարժվեք զիգզագաձև, քանի որ կոկորդիլոսը չի կարող արագ թեքվել:
Իրականում կոկորդիլոսները գործնականում երբեք որսի դուրս չեն գալիս ցամաքում, նրանք գերադասում են հարձակվել ջրից:
Կոկորդիլոսի՝ ցամաքում արագությունն առավելագույնը 16 կմ/ժ է, որը հնարավորություն է ստեղծում անցնել նրան թե՛ զիգզագաձև և թե՛ ուղիղ:
4. Կրակելով բենզինի բաքին՝ կարելի է պայթեցնել ավտոմեքենան
Այդպիսի էֆեկտ կարելի է տեսնել միայն կինոներում և վիդեոխաղերում: Իրականում փամփուշտը կամ կմխրճվի բենզաբակում, կամ կանցնի նրա միջով: «Լեգենդներ հերքողը» (Разрушители легенд) հեռուստահաղորդման ընթացքում բենզինի բաքի վրա կրակոցներն այդպես էլ չբերեցին ոչ պայթյունի, ոչ էլ նույնիսկ կրակի:
Սակայն խոսքը, բնականաբար, չի վերաբերում հրավառվող փամփուշտներին, քանի որ նրա արձակած ջերմությունը, շփվելով օդի հետ, կարող է բերել պայթյունի: Սակայն ավտոմեքենա պայթեցնելն այդքան էլ դյուրին գործ չէ, որքան հեշտ ցուցադրվում է հոլիվուդյան ֆիլմերում:
5. Կարմիր գույնը կատաղեցնում է ցլերին
Իսպանական տորեադորները սկսեցին կիրառել վառ կարմիր կտորներ դեռևս 1700-ական թվականներից: Այդ ժամանակվանից միֆ է տարածվել, իբր ցուլերին կատաղեցնում է կարմիր գույնը:
Իրականում ցլերի համար միևնույնն է՝ ինչ գույնի վրա հարձակվել: Նրանք չունեն ոչ մի գունային նախապատվություններ: Նրանք հարձակվում են այն օբյեկտների վրա, որն առավել շատ է շարժվում:
Ամբողջական հոդվածն` այստեղ








