Վրաստանում ավտովթարից 4 հայ է զոհվել. 5 տուժածներից մեկը նույնպես հայ է. ԼՐԱՑՎԱԾShamshyan.com–ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 20-ին Վրաստանի Բաշի գյուղում (Իմերեթիի շրջան) 2 մեքենաների բախումից 4 մարդ է զոհվել, որոնցից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` ավտովթարի հետևանքով կան նաև 5 տուժածներ, որոնցից մեկը նույնպես Հայաստանի քաղաքացի է: Վիրավորներին տեղափոխել են Քութաիսիի հիվանդանոց: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` Վրաստանի քր. օր.-ի 276 հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով:

***

21:35 Գ Շամշյանի տեղեկություններով` բախված մեքենաներն են Ford մակնիշի և Opel մակնիշի 34 ND 729 համարանիշի ավտոմեքենաները:

Այս պահին ճշտվում է Ford մակնիշի ավտոմեքենայի համարանիշները, ինչպես նաև վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով` Opel-ը հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 31 շենքի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Արշավիրի Հարությունյանի անվամբ:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` մահացածներն են` 16-ամյա Հեղինե Բաղդասարյանը, 40-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 57-ամյա Մարգարիտա Ներսիսյանը և 57-ամյա Արշավիր Հարությունյանը:

Հիվանդանոց են տեղափոխվել 54-ամյա Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ում տարիքը ճշտվում է:

Բժիշկների գնահատմամբ` նրանք գտնվում են ծանր կայուն վիճակում:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունը Վրաստանի իրենց գործընկերների հետ փորձում են պարզել դեպքի հանգամանքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել