63rafinirovannoe-i-nerafinirovannoe-rastitelnoe-maslo_1Մալայզիայում գիտնականները յուրօրինակ բուսական յուղ են մշակել, որը կարելի է կրկնողաբար օգտագործել մինչև 80 անգամ, ինչն էլ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը, գրում է Kedem-ը: Դա հնարավոր է դարձել խոտաբույսերից և արմավենու յուղից պատրաստված թուրմի գործածության շնորհիվ:

Թուրմը բնական հակաօքսիդանտ է և պաշտպանում է բուսական յուղը որակի անկումից: Նշվում է, որ այն կարող է մինչև 85 տոկոս նվազեցնել պատրաստվող ուտեստի ճարպերը, ինչպես նաև ունի հակաբակտերիալ միջոցներ և կարող է բարելավել տապակած մրգերի համն ու որակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել