Դայանա Կիմը մեծացել է Հավայան արշիպելագի Մաուի կղզում, որտեղ նրա հայրը լուսանկարիչ էր աշխատում։ Հենց վերջինիս շնորհիվ էր, որ աղջիկը սկսեց սեր տածել իր ապագա մասնագիտության հանդեպ։ Երբ Կիմի ծնողները բաժանվեցին, նա սկսեց ապրել ընկերների և հարազատների մոտ և աստիճանաբար կորցրեց հոր հետ կապը։
2003–ին աղջիկը մի ծավալուն ֆոտոնախագիծ էր մշակել, որում պետք է արտացոլվեր թափառաշրջիկների կյանքը։ Եվ ահա 9 տարի անց Գոնոլուլուում լուսանկարելիս թափառաշրջիկների խմբի մեջ նա ճանաչում է հորը...
Տղամարդը տառապում էր շիզոֆրենիայով և հաճախ խոսում էր անտեսանելի զրուցակիցների հետ։ Չնայած իր ծանր վիճակին՝ նա հրաժարվեց բուժումից։ Բայց աղջիկը պարբերաբար ուտելիք էր բերում, փորձում համոզելով հիվանդանոց տեղափոխել։
Այդպես շարունակվեց մինչև 2014 թվականը, երբ Կիմի հայրը սրտի կաթված ստացավ, և հիվանդանոցից խուսափելն այլևս անհնար էր։
Այսօր նա կազդուրվում է, փորձում է աշխատանք գտնել և այցելել իր երկրորդ ընտանիքին` Հարավային Կորեա։


























Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



