Tert.am–ը գրում է.
«Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանին արգելափակում է սպառնում Ռուսաստանի տարածքում: Այս մասին ահազանգում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Նման սպառնալիքի պատճառը հանրագիտարանի մեկ հոդվածն է, որում նկարագրվում են թմրադեղեր պատրաստելու եղանակներ: Աստրախանի շրջանային դատարանը պահանջում է հեռացնել այս հոդվածը: Ռոսկոմնադզոր վերահսկողության մարմինը իր հերթին ասում է, որ չի կարող արգելափակել միայն այդ հոդվածը. արգելափակում է սպառնում ամբողջ հանրագիտարանին, եթե հոդվածը չհեռացվի:
«Викимедия.ру» ընկերության ղեկավարությունը, որը պատասխանատուն է «Վիքիպեդիայի» ռուսաստանյան սեկտորի համար, արդեն իսկ հայտարարել է, որ այդ հոդվածը չի հեռացվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել