Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Լեյքմբա քաղաքի փրկարարներն ահազանգով մեկնեցին 22–ամյա երիտասարդի բնակարան և այնտեղ հայտնաբերեցին նրան` մինչև գոտկատեղը լվացքի մեքենայի մեջ խրված։ Ծնողների խոսքերով` տղան փոքր–ինչ աուտիզմ ունի և մի քանի անգամ բարեհաջող մտել է մեքենայի մեջ, բայց նման դեպք առաջին անգամ է պատահում։
Մինչև փրկարարների ժամանելը նա այդ դիրքով մնացել է 3 ժամ, ևս մեկ ժամ անհրաժեշտ եղավ` նրան այդտեղից դուրս բերելու համար։








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



