Tert.am-ը գրում է.
Sports.ru-ն ներկայացրել է ԱՊՀ-ի 11 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների իր վարկանիշային աղյուսակը, որում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 2-րդ տեղը:
Իր «գնով» նա զիջում է միայն ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին, որի անցումը «Միլանից» «Չելսի» 2006-ին արժեցել էր 46 մլն եվրո: Մխիթարյանի դեպքում 2013-ին «Շախտյորից» «Բորուսիա» անցումը փաստորեն երկրորդ լավագույն ցուցանիշն է ԱՊՀ-ի ֆուտբոլիստների «փրայսլիստերի» պատմության մեջ: Հիշեցնենք, դա կազմում է 27,5 մլն եվրո:
Ի դեպ, այս ցուցանիշով Մխիթարյանը գերմանական այդ ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստն է և աղբյուրի գնահատմամբ՝ լրիվ արդարանցում է իրեն: Իսկ այս սեզոնը ցույց կտա` արդյո՞ք Մխիթարյանը ընդունակ է ավելիին:
Մխիթարյանին աղբյուրը անվանում է «հայկական ֆուտբոլի մարգարիտ», դրա հպարտություն և փայլուն աստղ: