Tert.am-ը գրում է.

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Ջեներ Քայլին, օգոստոսի 10-ին իր ծննդյան 18-ամյակը նշել է աղմկալի երեկույթով, որին ներկա են եղել բազմաթիվ հարազատներ ու նրա ընկերը՝ ռեփեր Tyga-ն։

Ծննդյան արարողությունից ընդամենը մի քանի օր անց հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանի քույրը երեխայի է սպասում, գրում է hollywoodlife.com-ը։ Ընտանիքին մոտ աղբյուրները փոխանցում են, որ Քայլին այժմ գտնվում է հղիության 2-րդ ամսում

Նշվում է, որ աղջկա հարազատները, սակայն, այնքան էլ ուրախ չեն։ Քայլիի մայրը՝ Քրիս Ջեները, կարծում է, որ իր աղջկա համար դեռ շուտ է երեխա ունենալ, իսկ 2-րդ երեխային սպասող Քիմն անհանգստանում է, որ հղիությունը և մայրությունը Ջեներին հայտնիության նոր ալիք կբերեն, գրում է elle.ru-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել