Lampedusa_2072421bAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Եվրամիության մակարդակով խորհրդաժողով անցկացնել անօրինական միգրանտների խնդրի շուրջ:

Այդ մասին ասված Է համաձայնագրում, որն օգոստոսի 20-ին Կալեում կնքվել Է երկու երկրների ներքին գործերի նախարարների՝ Բեռնար Կազնեւի եւ Թերեզա Մեյի կողմից:

Պատահական չԷ, որ համաձայնագիրը օգոստոսի 20-ին կնքվել Է Կալեում՝ նավահանգստային քաղաքում, ուր ձգտում են հասնել հազարավոր միգրանտներ, առաջին հերթին Աֆրիկայի երկրներից՝ հուսալով հայտնվել Մեծ Բրիտանիայում:

Հաշվի առնելով, որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում Է Մեծ Բրիտանիային, պաշտոնական Լոնդոնը պարտավորություն Է ստանձնել տարեկան 5 մլն եվրո հատկացնել «Եվրոթունելի» եւ Կալեի նավահանգստի շրջանում անվտանգության միջոցներն ուժեղացնելու համար: Իր հերթին Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը հայտնել Է, որ Փարիզը ոստիկանության լրացուցիչ ուժեր Է կենտրոնացնում տրանսպորտային հաղորդակցությունների պահպանության համար, որոնք միգրանտների հարձակումների օբյեկտ են դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել