Վերջին շրջանում ականատես ենք լինում որոշ անհատների կամ լրատվամիջոցների անհիմն մեղադրանքների և վարկաբեկման փորձերի՝ ընդդեմ առողջապահական ոլորտի և բժիշկների:
Իհարկե, խորը կարեկցանքով ենք մոտենում բոլոր այն ընտանիքներին, որտեղ ողբերգություն է պատահել, անկախ այն հանգամանքից, թե ում մեղքով է դեպքը տեղի ունեցել: 
Չպետք է մոռանալ, որ հարյուրավոր բժիշկներ հենց այս պահին բարեխղճորեն կատարում են իրենց ամենօրյա աշխատանքը՝ մարդկանց կյանքի և առողջության պահպանումն ու ամրապնդումը: 
Վստահ եմ, որ հենց այս վայրկյանին մի կյանք փրկվեց կամ լույս աշխարհ եկավ: 
Անհրաժեշտ է վերականգնել առողջապահության համակարգի և հասարակության կապը, և լրագրողների դերն այս գործընթացում առանցքային է: 
Գուցե արդյունավետ լինի լրագրողների համար ճանաչողական այցեր կազմակերպել և ներկայացնել աշխատանքների մանրամասները տեղում` ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բուժհաստատություններում, որտեղ կարևորվում են մարդկանց կյանքը և առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել