Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել Անահիտ Հարությունյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի դարձավ իր համարձակ լուսանկարներով:
-Անահիտ, եթե հետևենք Ձեր գործունեությանը, ապա կնկատենք, որ դուք որպես մոդելձգտում եք համաշխարհային չափանիշներին, ըստ Ձեզ` մեր երկրում դա որքանո՞վ էհնարավոր:
- Կատարելով որևէ աշխատանք՝ աշխատում եմ անել որակով կամ ընդհանրապես չանել: Ես առաջնորդվում եմ ինձ համար ձևավորված ստանդարտներին համաձայն: Շատ խստապահանջ եմ ինքս իմ հանդեպ և փորձում եմ կատարածս աշխատանքով լումա ներդնել մեր երկրում նորաձևության զարգացման մեջ:
-Գիտեմ, որ պլաններ ունեիք արտերկրում աշխատելու, ի՞նչ փուլում են գտնվում այդաշխատանքները, գուցե մի փոքր պատմեիք, թե ո՞ւմ հետ եք պատրաստվումհամագործակցել:
- Ես ավելի կենտրոնացված կզբաղվեմ այդ հարցով միայն սեպտեմբեր ամսից, քանի որ այս պահի դրությամբ ունեմ գործող պայմանագիր Հայաստանում: Իսկ թե ո՞ւմ հետ կշարունակեմ աշխատել, տարբերակները մի քանիսն են, որոնց մասին կլուսաբանեմ միայն գործունեությունը սկսելուց հետո:
-Բացի արտերկրում ծավալվող գործունեությունից, այստեղ ի՞նչ պլաններ ունեքմոդելային բիզնեսի հետ կապված:
-Անկախ ամեն ինչից հետագայում, ինչպես այժմ ես կպահեմ իմ կապը հայաստանյան նորաձևության ոլորտի հետ:

-Մոդելինգը, ինչպես և մի շարք մասնագիտություններ «ժամկետ» ունեն, այսինքն գալիսէ մի տարիք, երբ մոդելը այլևս չի կարող զբաղվել իր գործով, հետաքրքիր է՝ դուք ունե՞քերկրորդ մասնագիտություն:
- Բացի մոդելային կրթությունից, ավարտել եմ ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետը, այժմ հաճախում եմ ֆրանսերենի խմբակ: Մոդելային տարիքիս սպառվելուց հետո հավանաբար կմնամ նույն ոլորտում որպես եկող սերնդի կրթող:
- Վերջերս սկսել եք նաև հաղորդավարությամբ զբաղվել, այս ոլորտում ինչե՞ր եքնախատեսում: Կամո Թովմասյանի հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է, թենոր առաջարկներ ունեք:
- Կամո Թովմասյանի հետ ունեցած համագործակցությունն իմ ունեցած առաջին հաղորդավարական փորձն էր, որից շատ տպավորված եմ: Մոտակա նպատակներումս կա սովորել հաղորդավարություն, դառնալ ոլորտի մասնագետ, այնուհետև ներկայանալ հանրությանը:
-Անահիտ գաղտնիք չէ, որ դուք առավել հայտնի դարձաք Ձեր համարձակլուսանկարներով, նաև գաղտնի չէ, որ մեր ազգային մենթալիտետից ելնելով մեզ համարդեռևս շատ համարձակ քայլ է կիսամերկ լուսանկարվելը, (թեպետ գիտեմ, որ Ձեզհամար դա համարձակ քայլ չէ) հետաքրքիր է՝ ուզում էիք կոտրե՞լ կարծրատիպերը, թեայլ մտադրություններ ունեիք:
- Ես չեմ առաջնորդվում նման կերպ, այն է՝ կոտրել կարծրատիպերը: Ընդամենը հանգստիցս որոշ լուսանկարներ գցեցի համացանց առանց որևէ միտումի և նման արձագանքն, անկեղծ ասած, ինձ զարմացրեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



