Life.panorama.am-ը գրում է.
Տեխնոլոգիական աշխարհի առաջամարտիկ Մարկ Ցուկենբերգը Facebook սոցիալական ցանցը գործածության մեջ դրեց 2004թ.՝ Հարվարդի հանրակացարանային սենյակներից մեկից: Այժմ Facebook-ն ունի շուրջ 800 մլն. օրական այցելու: Time-ի փոխանցմամբ՝ վերջերս սոցիալական ցանցը գնահատվել է 200 մլրդ. դոլլար:
Ահա Ցուկենբերգի 10 մտքերը, որոնք կարող են ոգեշնչել յուրաքանչյուրին:
1. «Արագ փոփոխվող աշխարհում միակ ռազմավարությունը, որը կարող է երաշխավորված կերպով հաղթահարել ձախողումները, ռիսկի չդիմելն է»:
Y Combinator ընկերության սթարթափերի դպրոցում տված հարցազրույցից, 2011թ. հոկտեմբեր,
2. «Կարևորը այն չէ, թե ինչ ենք մենք ցանկանում իմանալ մարդկանց մասին, այլ այն, թե ինչ են նրանք ցանկանում պատմել իրենց մասին»:
Չարլի Ռոուզի հետ ունեցած հարցարույցից, 2011թ. նոյեմբեր,
3. «Ես իսկապես Facebook-ի կոդը գրել եմ հանրակացարանում՝ այն գործի դնելով իմ սենյակից: Ամսական 85 դոլլարով ես վարձակալում էի սերվերը՝ իմ ծախսերը կոմպենսացնելով կայքում տեղադրվող գովազդի հաշվին: Մենք մինչ օրս շարունակում ենք այդպես գումար աշխատել»:
Նույն հարցազրույցում՝ խոսելով իր կարիերայի համեստ սկզբի մասին, 2011թ. նոյեմբեր,
4. «Ձեր տան բակում կյանքն ավարտող սկյուռիկը այս պահին կարող է լինել ավելի կարևոր, քան Աֆրիկայում մահացող մարդիկ»:
Այս կամ այն իրադարձության հարաբերականության վերաբերյալ՝ Facebook-ի աշխատակիցներին ուղղված ելույթից,
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



