Картинки по запросу բաղրամյան պողոտաԻ՞նչ եք կարծում՝ ժամանակը չի վերլուծելու Բաղրամյան փողոցի դեպքերը՝ որպես շախմատի պարտիա: Ի՞նչն էր ճիշտ արված, ի՞նչն էր սխալ, և փորձել հասկանալ, թե ինչ շարունակություն այն կունենար, եթե դեպքերն այլ կերպ դասավորվեին: Օրինակ` Բաղրամյանից ժամանակին իջնել Ազատության հրապարակ, ընդունել բանակցելու տարբերակը և միասնական հանձնաժողով կազմել ու սկսել հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ աուդիտ սկսել, մասնակցել աուդիտ անող կազմակերպությունների ընտրությանը, ստիպել լուսաբանել գնագոյացման և բազմաթիվ խախտումների հետաքննությունը, բացահայտել բազմաթիվ հանցագործությունները և չթողնել, որ դրանք ծածկվեն... և պայմանների խախտման դեպքում նորից բարձրանալ Բաղրամյան ու փակել, հետո նորից իջնել, երբ պայմանները կատարվեին: Այդ ընթացքում կազմակերպվել, մասնագետներ ներգրավել և դրանով ձևավորել հանրային կառույցներ, մամուլին տրամադրել հանցագործությունների մասին տվյալներ և այլն: Երբ նստում ես բանակցությունների սեղանին, դա չի նշանակում, որ համագործակցում ես: Դա նշանակում է, որ քաղաքական լուրջ գործընթաց է սկսվել, և իրենց հետ ստիպել ես բանակցել: Դա իրենց թուլության, այլ ոչ թե ուժեղության նշանը կլիներ: Եթե համարում եք, որ դա վատ տարբերակ էր, դա նույնպես քննարկման թեմա է, կարող եք այլ տարբերակներ ևս առաջարկել: Բայց բոլոր դեպքերում այս թեմայի քննարկումը կարևոր է ապագայում նման իրավիճակներում ճիշտ շարունակության ընտրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել