Angelina-Jolie-Bosnia-Film-Bosnian-Film-Serbian-Serbia-Directing-Director-Producing-Producer-Writing-Protests-Denied-Banned-2011-2010-October-Love-Romance-War-Story-Rape-Angelina-Jolies-Jolies-CryingՊապարացիներին հաջողվել է լուսանկարել Անջելինա Ջոլիին, ով վերջերս շատ է նիհարել: Նշվում է, որ 169 սմ հասակ ունեցող դերասանուհին 40-ից էլ քիչ է կշռում: Հնարավոր է` 2013-ին ձվարանների հեռացումը չի օգնել աստղին բուժվել քաղցկեղից, գրում է The National Enquirer-ը:

Անանուն աղբյուրները նշում են, որ վերջերս աստղի կյանքում ամեն ինչ հակառակ է գնում: Նախ, ավելի վատ է սկսել իրեն զգալ: Պարբերականի կողմից հարցման ենթարկված բժիշկները չեն բացառում, որ Ջոլիի մոտ կարող է անորեքսիա կամ քաղցկեղածին հիվանդության զարգացում լինել:

Աստղի ընկերները նշում են, որ նրա կյանքում այժմ ամենալավ փուլը չէ: Ասում են` Ջոլին և Բրեդ Փիթը գրեթե ամուսնալուծության շեմին են գտնվում: Դրա հետևանքով դերասանուհին ընկճախտի մեջ է, սակայն շարունակում է առավել տքնաջանորեն աշխատել, քան նախկինում:

Սակայն աստղերի մասին լուրերը ճշտող Gosspi Cop պորտալը հերքում է Ջոլիի հիվանդության մասին The National Enquirer-ի տարածած տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել