Картинки по запросу արսեն ավետիսյան«Էյր Արմենիայի» համասեփականատերն ընդունել է հաշտության ձեռքն ու... սեղմել այն: Այսինքն ի՞նչ, բողոք չկա, տուժողը հետ է վերցնում ցուցմունքը, ու քր. գործը կարճվո՞ւմ է:

Կարող եք չհամաձայնվել, բայց միանգամից մտքովս անցնում են նմանատիպ իրավիճակներում այլ տուժածները, սպանվածները, ահաբեկվածները... բոլոր նրանք, ում վրայով նույնպես անցել են, սակայն որոնց մեդիա դաշտը, հանրությունը չի օժանդակել, պարտավորեցրել իրավապահ մարմիններին շարժել մկաններ... Թերևս այդ անպաշտպանների հույսն այն է, որ միգուցե մի օր, երբ օրենքից վերև ելուզակները պաշտպանված մեկի վրայով անցնելիս լինեն, այդ պաշտպանվածն իր խախտված իրավունքները կպաշտպանի մինչև վերջ, հանուն բոլոր անպաշտպանների, հանուն օրինականության: Թերևս: Բայց Դուք որոշեցիք գնալ ու սեղմել Ձեզ մեկնված... ինչ-որ բանը: Ցանկացած նորմալ երկրում սա կազդարարեր կազմակերպության տապալման սկիզբը: Պատկերացնել կարելի է Ձեր սպասարկած հաճախորդին, օդանավն ու ամպերից այն կողմ բարոյական կերպարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել