Ինչպե՞ս Ճապոնիան դարձավ գերտերություն: Ամենամեծ ողբերգության շնորհիվ, Հերոսիմա և Նագասակի քաղաքները ռմբակոծվելուց և ԱՄՆ-ին պարտվելուց հետո կառավարությունը ռազմական ծախսերը հասցրեց նվազագույնի և ամբողջ կապիտալը ներդրեց գիտության մեջ, առաջընթացն ակնհայտ էր: Գերմանիան 1946 թվականին իր արժույթի հիպերինֆլյացիայի շնորհիվ և ճիշտ կազմակերպման կառավարման միջոցով իր արտադրանքը դարձրեց ամենամրցունակներից մեկը և ոտքի կանգնեց: Քանդված Եվրոպան օգտվեց Մարշալի պլանից և արագ ոտքի կանգնեց: ԱՄՆ-ն իր «մեծ ճգնաժամ»-ի տարիներին կիրառեց Քեյնսի ծրագիրը և շատ արագ զարգացավ: Հարավային Կորեան պատերազմից և Հյուսիսային Կորեայից անջատվելուց հետո շատ արագ վերագտավ իրեն և զարգացավ: Իսրայելից բան չխոսեմ։ ՍՍՀՄ-ը պատերազմից հետո իրեն կցեց բալթյան 3 երկիր և Արևելյան Եվրոպայի շատ երկրներ մտցրեց սոցճամբար: Հարց. Հայաստանում իր 5000-ամյա պատմության մեջ Տիգրան Մեծից հետո եղե՞լ է մի իրավիճակ, երբ երկիրը ճիշտ ժամանակին կողմնորոշվի և ի շահ իրեն որևէ առաջընթաց կամ ձեռքքերում ունեցած լինի, լինի դժբախտ դեպք, թե քաղաքական կամ տնտեսական նպաստավոր իրավիճակ: Արցախի պատերազմից բացի մի բան մտցրեք աչքս: Չլսեմ հայի բախտ տերմինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել