Shamshyan.com-ը գրում է.
Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Գլենդել-Հիլզ թաղամասից ՔՀԳՎ բերման են ենթարկել ազգությամբ վրացի, 51-ամյա Կոբա Շուշանաշվիլիին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, իսկ նրա եղբայրները՝ Լաշան և Կախան, օրենքով գողեր են: Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը նրան ուղեկցում է Բագրատաշենի անցակետ, որտեղից կճանապարհեն նրա ծննդավայր Վրաստան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օրենքով գողերի եղբոր բերման ենթարկելու օպերացիան իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, նույն վարչության աշխատակիցները այս տարի Հայաստանից արտաքսել են 10-ից ավելի օրենքի գողերի և հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող անձանց:



