Գեղարքունիքի կարտոֆիլը շուտով կուղևորվի նաև ԵՏՄ շուկաPanorama.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 80 հեկտար տարածքի վրա միջահաս և վաղահաս կարտոֆիլի ցանք է կատարվել, բերքահավաքը նախատեսում են սկսել 1-2 օրից, բերքատվությունը նախորդ տարվանից բարձր է. ընդհանուր առմամբ հեկտարից 50-70 տոննա բերք է ակնկալվում ստանալ: Այս մասին հայտնում են ԳՆ մամուլի ծառայությունից, նշելով, որ այս պահին կարտոֆիլը գնում են անմիջապես դաշտից 160 դրամով, սպառումը տեղական շուկայում է կազմակերպվում:

Այսօր Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզի մի շարք համայքներում դիտարկել է կարտոֆիլի ցանքատարածությունները:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի խոսքով` միջահաս կարտոֆիլի մասսայական բերքահավաքը կմեկնարկի մոտ 15-20 օրից: Պաշտոնյան նշել է, որ անցյալ տարվա համեմատ ընդհանուր առմամբ շուրջ 10 տոկոս ավել բերքն են ակնկալում ստանալ: Իրացման խնդիր չի առաջանա, գեղարքունյաց կարտոֆիլը շուտով կուղևորվի նաև ԵՏՄ շուկա: 

Շատվան համայնքում նախարարը եղել է Սմբատ Գյուլիջանյանին պատկանող ագարակում: Ֆերմերը գազարի մշակությամբ է զբաղվում, այս տարվա բերքատվությունից գոհ է, ակնկալիքները շուրջ 30 տոննայի սահմաններում են:

Վարդենիկ գյուղից Հարություն Մկոյանը մոտ 30 հեկտարի վրա է կարտոֆիլ մշակում, ցանքը կատարել է Գերմանիայից ներմուծված տնկանյութերով: Գարնանային կարկտահարությունը վարդենիկցիներին այս տարի չի շրջանցել, սակայն հետևողական աշխատանքների շնորհիվ կարողացել են նվազագույնի հասցնել բերքի կորուստը: 

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Մեծ Մասրիկ համայնքում, որտեղ կարտոֆիլի ցանքատարածությունները շուրջ 30 հա տարածք են զբաղեցնում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել