Ինչու՞ է Մարտ Բաբայանը հայտնվել հիվանդանոցում (ֆոտո)Մարտ Բաբայանը բուժման կուրսեր է անցնում Մոսկվայում: Երգիչն իր Instagram-ի էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ արված հիվանդասենյակում:

Պարզվում է՝ Մարտը վնասել է ձայնալարերը, եւ այժմ բուժում է՝ ձայնը վերականգնելու համար:

«Ներարկումների, կաթիլայինի եւ ձայնալարերիս վրա այլ ազդեցությունների չորրորդ օրը: Կարծես թե արդեն խոսում եմ»,-մեկնաբանել է նա լուսանկարներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել